տուն Հասարակություն Առողջապահություն Մարզում հաստատվել է կորոնավիրուսի 228 դեպք. Համբարձում Մաթևոսյան

Մարզում հաստատվել է կորոնավիրուսի 228 դեպք. Համբարձում Մաթևոսյան

477
0
Համբարձում Մաթևոսյան

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը սոցկայքի իր էջում գրել է. «Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, տեղեկացնում եմ ձեզ, որ մայիսի 13-ի դրությամբ մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 228 դեպք: Ունենք 110 առողջացած և 172 ինքնամեկուսացած: Մեծ ցավով տեղեկացնեմ նաև, որ կորոնավիրուսի համավարակի տարածման այս ողջ ժամանակահատվածում ունեցել ենք մահվան 3 դեպք: Հարգելիներս, անկախ այն հանգամանքից, որ ՀՀ կառավարությունը որոշ ոլորտներում ամբողջությամբ թույլատրել է գործունեություն ծավալել, դարձյալ կոչ եմ անում և խնդրում բոլորիդ՝ շարունակել հետևել անձնական հիգիենայի սահմանված կանոններին և կանխարգելիչ միջոցառումներին՝ դրսևորելով սոցիալական բարձր պատասխանատվություն»: