տուն Սպորտ Մարզասերները հիասթափված են.Բենզեման ու Բեյլը բաց կթողնեն Իսպանիայի սուպերգավաթի խաղարկությունը

Մարզասերները հիասթափված են.Բենզեման ու Բեյլը բաց կթողնեն Իսպանիայի սուպերգավաթի խաղարկությունը

275
0

Մադրիդի «Ռեալը» լրջագույն կորուստներով է մոտենում Իսպանիայի սուպերգավաթի խաղարկությանը։

Ինչպես տեղեկացնում է իսպանական Marca պարբերականը, բացի Էդեն Ազարի բացակայությունից թիմի հետ Սաուդյան Արաբիա չեն մեկնի հարձակման գծի ևս երկու ֆուտբոլիստ՝ Կարիմ Բենզեման ու Գարեթ Բեյլը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Բենզեման ձախ ոտքի մկանային վնասվածք ունի, ինչի պատճառով ի վիճակի չի լինի օգնել թիմին մրցաշարում։ Իսկ ահա Գարեթ Բեյլը վարակվել է հարբուխով ու վերին շնչուղիների հետ կապված խնդիրներ ունի։

Այսօր «արքայական» ակումբը մեկնելու է Սաուդյան Արաբիա։ Հունվարի 8-ին կայանալիք կիսաեզրափակչում Զինեդին Զիդանի թիմի մրցակիցը «Վալենսիան» է։

Աղբյուրը՝ armsport.am