«Փաստ» թերթը գրում է. «Օրեր առաջ «Փաստ» օրաթերթն անդրադարձել էր մարզային հեռուստաընկերությունների խնդիրներին: Հատկապես ներկայիս վիճակում առկա բարդությունների, պետությունից ակնկալվող աջակցության հնարավորությունների մասին թերթի հետ զրույցում խոսել և առաջարկներ էին ներկայացրել Լոռու մարզային «Ֆորտունա» հեռուստաընկերության տնօրեն Կարեն Արշակյանը, Շիրակի «Ցայգ» ՀԸ գործադիր տնօրեն Մարգարիտա Մինասյանը և Գեղարքունիքի «Գեղամա մեդիա հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրեն Սուրեն Բարսեղյանը:
«Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, այս թեման կառավարությունում դարձել է քննարկման լուրջ առարկա: Ավելին, ըստ տեղեկությունների, հանձնարարվել է իրավասու կառույցներին հարցն ուսումնասիրել և ներկայացնել կոնկրետ առաջարկներ:
Նույն աղբյուրի փոխանցմամբ, առաջիկա օրերին մարզային հեռուստաընկերություններին կառաջարկվի ներկայացնել իրենց առաջարկությունները՝ խորքային ուսումնասիրություն կատարելու և լուծումներ գտնելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: