տուն Հասարակություն Մարզահամերգային համալիրում ռեստորան է բացվելու. factor.am

Մարզահամերգային համալիրում ռեստորան է բացվելու. factor.am

251
0

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ռեստորան է բացվելու: Այդ նպատակով կառույցի 1-ին հարկից 246.6 քմ և 9-րդ հարկից 529.4 քմ մակերեսով տարածքները 10 տարի ժամկետով վարձակալության են տրվելու «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ին:

Նշյալ տարածքի ամսական վարձավճարը կազմում է 3 մլն դրամ ՀՀ դրամ, որի 20 տոկոսն ուղղվում է համալիրի բյուջե, իսկ 80-ը՝ ՀՀ պետական բյուջե: «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ն պարտավորվում է վարձակալությունից հետո՝ 6 ամսվա ընթացքում, կատարել 356 մլն դրամի անբաժանելի և բաժանելի ներդրումներ, իսկ մեկ տարվա ընթացքում ստեղծել առնվազն 40 աշխատատեղ՝ համաձայն իր կողմից ներկայացված ներդրումային ծրագրի:

Նշենք, որ «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ին է պատկանում «Երեմյան փրոջեքթս» ընկերությունը: Այն իր մեջ ներառում է «Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցը, «Երևանի շաուրմա» արագ սննդի ռեստորանների ցանցը, «Լավաշ», «Շերեփ» և «Պանդոկ Երևան Գետափին» ռեստորանները:

«Երեմյան փրոջեքթս» ընկերության հիմնադիրը Դավիթ Երեմյանն է: Նա մամուլի հրապարակումների համաձայն՝ համագործակցում է «Ջերմուկ գրուպի» սեփականատեր, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի հետ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here