տուն Հասարակություն Մարզահամերգային համալիրի դահլիճում որևէ նստարան չի տեղաշարժվել

Մարզահամերգային համալիրի դահլիճում որևէ նստարան չի տեղաշարժվել

267
0

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դահլիճից նստարաններ հանելու և տեղը մահճակալներ տեղադրելու մասին լուրն ապատեղեկատվություն է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը:

«Չկա նման բան, ամբողջ համալիրում, մեծ դահլիճում որևէ բան չի տեղաշարժվել: Մեծ դահլիճի նստարաններն իրենց տեղում են մինչև այս պահը: Ավելին ասեմ, մենք մինչև այս պահը նաև չենք ստացել նման քայլի գնալու որևէ ցուցում, այնպես որ, տեղեկատվությունը, թե նստարանները հանվում են, որ այնտեղ մահճակալներ տեղադրեն, այս պահին իրականությանը չի համապատասխանում»,- ասաց Մարզահամերգային համալիրի տնօրենը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: