տուն Սպորտ Ֆուտբոլ Մարզական մեկնաբանից՝ ՀՖՖ նախագահ. ընտրություններն ավարտվեցին

Մարզական մեկնաբանից՝ ՀՖՖ նախագահ. ընտրություններն ավարտվեցին

425
0

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր՝ դեկտեմբերի 23-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովի շրջանակում նախանշված էին ՀՖՖ նախագահի և գործկոմի անդամների ընտրությունները:

Ամփոփելով նախագահի ընտրության արդյունքները, հաշվիչ հանձնաժողովն արձանագրեց հետևյալը:

ՀՖՖ գլխավոր քարտուղար, մարզական մեկնաբան Արմեն Մելիքբեկյանի օգտին քվեարկել է 13 պատվիրակ, իսկ մյուս թեկնածուի՝ «Լոռի» ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանի օգտին՝ 7, ևս 3 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Այսպիսով ՀՖՖ նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը: