ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է, որ Սահմանադրական դատարանի ճգնաժամը լուծվելու է: Աժ փոխնախագահն այդ մասին ասել է այսօր՝ խորհրդարանում կայացած ճեպազրույցում:
Ալեն Սիմոնյանը հիշեցրեց՝ Հայաստանի քաղաքացիներն իրենց ձայն են տվել, որպեսզի իրենք լուծեն դատաիրավական համակարգի խնդիրները։ «Եվ Միքայել Մինասյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի բեկորները գումար են ծախսում՝ Հայաստանի վարկն իջեցնելու համար»,- ասել է ԱԺ փոխխոսնակը։
ԱԺ փոխնախագահն ասաց՝ իշխանության վարկանիշը չի իջել: «Ատելության մթնոլորտ կա այն մարդկանց մեջ, որոնց չեն սիրում հանրության մեջ: Դա անում են նրանք, որ իշխանությանը հրեշ ներկայացնեն»,- մանրամասնեց պարոն Սիմոնյանը:
Նա խոսեց նաև Ռուբեն Հայրապետյանի «մեր տեսակը» խոսքի մասին եւ հիշեցրեց՝ դա այն տեսակն է, որը մարդ է սպանել քացիներով ու «ախրաննիկներով» ռեստորանում, տարածքներ է խլել, ընտրություն է կեղծել: «Իրենց տեսակը վերացող տեսակ է, դատական հայցերին շատ արագ հիվանդացող, երգիչ-երգչուհիներից ստորագրություն խնդրող տեսակ է եւ դա վերանալու է»,- մանրամասնեց Ալեն Սիմոնյանը: