Պարզվում է, որ մարդու օրգանիզմը կարող է ալկոհոլ արտադրել։ 61-ամյա մի ամերիկացի 2009 թվականին հայտնվել էր հիվանդանոցում, քանի որ նրա օրգանիզմում ալկոհոլի քանակը կազմում էր 0,37%։ Տղամարդը պնդել էր, որ ինքն ալկոհոլ չի օգտագործել։
Հետագայում կինը ստիպված էր եղել ալկոթեստի սարք գնել, և պարզվել էր, որ քաղցած ժամանակ տղամադու արյան մեջ կտրուկ ավելանում է ալկոհոլի պարունակությունը։ 2010-ին բժիշկները որոշել են նրան հետազոտել։ Մեկ օրվա ընթացքում նա գտնվել է փակ տարածքում՝ առանց ալկոհոլ ընդունելու հնարավորության։ Հետազոտության արդյունքում բժիշկ Ջասթին ՄըքՔարթնին International Journal of Clinical Medicine-ում հրապարակել է իր հետազոտության արդյունքները՝ նշելով, որ հիվանդի օրգանիզմում կան հազվագյուտ մանրէներ, որոնք արյան մեջ ավելացնում են ալկոհոլի քանակը։
Բժիշկները նշել են, որ սեփական «ալկոհոլի գործարանը» տղամարդը ձեռք է բերել այն ժամանակ, երբ 2004-ին անտիբիոտիկներով բուժում է ստացել։ Այդ դեղամիջոցներն ազդել են ստամոքսի միկրոֆլորայի վրա՝ սպանելով շատ օգտակար մանրէներ։