Գերմանիայի Գեթինգենի համալսարանի պրոֆեսոր Հյունտերը պնդում է, որ ցանկացած տարիքում մարդու նյարդային բջիջներն ի վիճակի են վերականգնվել։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ նշելով, որ նրա զեկույցը մեծ արձագանք է գտել Հոգեբույժների համաշխարհային կոնգրեսում, որն ավարտվել է Սանկտ-Պետերբուրգում։
Նեյրոպլաստիկությունը կարող է նվազել սթրեսների ազդեցության պատճառով, ինչի հետևանքով քայքայվում են նյարդային բջիջները։ Այդ ճկունությունը մեծանում է, եթե մարդու հոգեկան վիճակը կայուն է։ Հյունտերը պատմել է մի փորձի մասին, որն իրականացրել է կանադացի միանձնուհիների մասնակցությամբ։ Գիտնականը հաճախ իրականացրել է նրանց գլխուղեղի մագնիսառեզոնանսային ախտորոշում, ինչի արդյունքում պարզել է, որ չնայած կանանց ուղեղում եղել են Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդության համաշխատանիշեր, այդուհանդերձ կլինիկական դրսևորումներ չեն եղել։ Գիտնականը դա բացատրել է «միանձնուհիների շրջանում իրականության և սպասման միջև հավասարակշռությամբ, աշխարհի ընկալման կայուն պատկերով և ակտիվ գործառնական դիրքորոշմամբ՝ աղոթքով, որն ուղղված է աշխարհը բարելավելուն»։