Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ին ամոթալի երևույթ է համարել այսօր Սիցիլիայի ափերի մոտ զոհված աֆրիկացի ներգաղթյալների մահվան փաստը: 500 ուղևոր տեղափոխող նավը ափից մի քանի կիլոմետր հեռավորության վրա այրվել է, ինչի հետևանքով զոհվել է 92, անհայտ կորել է 250 մարդ, միայն 155-ին է հնարավոր եղել փրկել:
«Խոսքը մարդու նկատմամբ հարգանքի բացակայության ախտանիշի մասին է: Մեծ ցավով եմ խոսում այսօր Լամպեդուզայի ափերի մոտ նավի կործանման պատճառով բազմաթիվ զոհերի մասին: Սա ամոթալի երևույթ է», — ասել է Հռոմի պապը: