տուն Լուրեր Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված երթը շարունակվում է.Երթի մասնակիցների թիվն ավելանում է

Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված երթը շարունակվում է.Երթի մասնակիցների թիվն ավելանում է

164
0

c3

Երթի մասնակիցները քիչ առաջ եղել են ԵԽ գրասենյակի մոտ, որտեղ հանձնել են «Մարդու իրավունքների որակը Հայաստանում» ուղերձը, որից հետո շարունակել են իրենց երթը, այնուհետև երթի մասնակիցների կեսը կանգ են առել ՎՏԲ կենտրոնական գրասենյակի առջև, և հնչեցրել են Թեղուտի պաշտպանությանն ուղղված կոչեր: Հիշեցնենք, որ այս բանկն էր վարկային միջոցներ տրամադրել vallex groupin հանքարդյունաբերական ծրագիր իրականացնելու համար, իսկ ռուսական մամուլի հրապարակումների համաձայն այս բանկի իրական սեփականատերը հանդիսանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նշենք, որ երթին մասնակցում են նաեւ ազատամարտիկները եւ «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին» նախաձեռնության անդամները: Երթին մասնակցում են նաեւ «Հայ Ֆոքսի» դիմակներով եւ Շանթ Հարությունյանի պատկերով շապիկներ կրող ակտիվիստներն ու Շանթ Հարությունյանի կողմնակիցները, ինչպես նաեւ «անարխիստի» դրոշակակիրները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here