ՄԻՊ ինստիտուտը Հայաստանում կայացել է: Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության 15-ամյակի առթիվ ԱԺ-ում երկօրյա միջազգային համաժողովին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հույս ունենք, որ 2018 թվականին ՀՀ-ում տեղի ուենցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում մարդու իրավունքների պաշտպանի գործունեության համար նոր պայմաններ և միջավայր է ստեղծել, ընդհանրապես, մարդու իրավունքների պաշտպանության համար նոր պայմաններ են ստեղծվել,- ասաց Փաշինյանը՝ հավելելով,- Սա չի նշանակում, թե այսօր Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը գտնվում է իդեալական վիճակում, սա նշանակում է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը կառավարության համար նույնպիսի առաջանահերթությունն է, ինչպես ՄԻՊ-ի»: