Մի խումբ ամերիկացի գիտնականներ հետազոտության ժամանակ եկել են եզրակացության, որ մարդիկ պատերազմների և հակամարտությունների հոգեբանական կարիք են զգում։ American Psychologist ամսագրում տպագրված նյութում գիտնականները հրապարակել են իրենց հետազոտության արդյունքները՝ նշելով, որ ցանկանում էին ապացուցել, որ հնարավոր է խուսափել պատերազմներից և զինված հակամարտություններից, սակայն եկել են հակառակ եզրակացության։
Վերլուծելով գլոբալ և տեղային, կենցաղային և ռազմական հակամարտությունները՝ գիտնականները հանգել են եզրակացության, որ դրանց պատճառը սովորական հոգենաբանակն պահանջն է։ Աշխատանքի վերջում, այդուհանդերձ, նրանք նշում են, որ հոգեբանությունը կարելի է օգտագործել նաև խաղաղությունը պահպանելու համար։