տուն Լուրեր Մարդկանց մոտ շատ հարցեր են մնում. «Դ!եմ եմ»-ի իրազեկման ակցիաները շարունակական կլինեն

Մարդկանց մոտ շատ հարցեր են մնում. «Դ!եմ եմ»-ի իրազեկման ակցիաները շարունակական կլինեն

86
0

1528516_534588526638322_716234194_n

Երեկ «Դ!եմ եմ» նախաձեռնությունը իրազեկման ակցիա է իրականացրել Երևանի Զեյթուն վարչական շրջանում: Նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանի խոսքով՝ նման ակցիաները կլինեն շարունակական:

«Ակցիայի հիմնական նպատակն էր մարդկանց տեղեկացնելը, որ ցանկացած գործատու եթե պահում է կատարում՝ առանց իր կամքը հարցնելու, դա արդեն ապօրինի է: Ոչ ոք իրավունք չունի նման բան անելու: Քանի որ այս ամեն ինչը ընդամենը մեկ-երկու հեռուստաալիքով է ցուցադրվել, ու մարդկանց մոտ շատ հարցեր են մնում: Մենք փորձեցինք մարդկանց հետ տետ ա տետ շփման մեթոդը օգտագործել. շրջել համայնքներով ու բացատրել իրավիճակը: Բնակիչները, որոնց ինչ-որ հարցեր էին հետաքրքրում, մոտենում ու տալիս էին իրենց հարցերը: Կարելի է ասել, որ այդ մեթոդը նույնպես աշխատեց»,-Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Ավետիսյանը:

Վերջինը նշեց, որ իրազեկման ակցիաների անհրաժեշտություն կա հատկապես ծայրամասերում, քանի որ կենտրոնում մարդիկ հիմնականում իրազեկված են: Նա, սակայն, դժվարացավ ասել, թե երբ և որտեղ է նախատեսվում հաջորդ ակցիան:

Իսկ մարզերում իրազեկումն ուժեղացնելու մասով Հայկ Ավետիսյանն ասաց, որ նման ծրագրեր ևս կան, սակայն քանի որ մարզերում իրենք արդեն եղել են, փորձում են դեռևս Երևանում շարունակել իրազեկումը: