տուն Քաղաքական Հայաստան Մարդկային գործոն…

Մարդկային գործոն…

241
0

էջմիածնում կյանքը խաղաղ է, առանց ավելորդ սթրեսների ու արհեստական արտառոց դրության. սոցիալական մեդիան երբեմն շատ է խտացնում գույները:

Հա, հասկացանք` երկրում արտակարգ դրություն է հայտարարված: Բայց սա դեռ դատավճիռ չէ: Սրանից դժվար ու բարդ ժամանակներ էլ են եղել մեր կյանքում:

Ժողովուրդը մի լավ խոսք ունի` անձրևից հետո միշտ էլ ծիածան է երևում երկնքում: Էս մռայլ գույներն էլ կանցնեն՝ իրենցից հետո ուրախություն, պայծառություն ու արևոտ օրեր բերելով:

Ես միշտ հակված եմ նրան, որ այն, ինչ լինում է մեր կյանքում, մեզ պետք է: Ոչինչ հենց այնպես չի լինում: Էս կորոնավիրուսն էլ եկել է մեր կյանք, որ շատ բաներ ծանրութեթև անենք, մտածենք, արժևորենք…

Եկել է արժեքավորին արժեք տալու, անարժեք երևույթները դուրս շպրտելու Ժամանակը:

Գնահատեք այն՝ ինչ ունեք: Սենսացիան դեռ չի նշանակում՝ արժեք ու արժեհամակարգ: Կյանքը բումերանգ է: Որքան շատ լինի լավն ու դրականը, այն անպայման հետ կվերադառնա:

Պահպանեք իրար: Առողջ եղեք:

Հայկ Մագոյան