Այսօր Գյումրիում պետք է կայանար «հրաշալի քառյակի»՝ ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» համատեղ հանրահավաքը՝ ապրիլի 28-ին կազմակերպվելիք համահայաստանյան հանրահավաքին ընդառաջ: Սակայն հանրահավաք չի լինելու:
Ժողովրդի մասին մտածող քաղաքական ուժերը կրկին մոռացան ժողովրդին: Հիմա այս քաղաքական ուժերը տարված են կուլիսային բանակցություններով և ամեն մեկը իր փայի տոկոսներն է կարծես պահանջում: Եվս մեկ անգամ այս քաղաքական ուժերը ապացուցեցին, որ ժողովուրդը իրենց համար զուտ պայքարի իմիտացիա ստեղծելու գործիք է, և երբ իրենք իրենց «նեղ կռուգով» հավավքում են որոշումներ կայացնելու համար, ապա ժողովուրդը իրենց պետք չէ և ժողովրդի կարծիքն էլ կարևոր չէ: Չկա ոչ մի բացատրություն, թե ինչու տեղի չի ունենալու Գյումրու հանրահավաքը, միթե միայն Տիգրան Սարգսյանի հրաժարականով ամեն ինչ լուծվել է, երբ հայտնի չէ, թե ով է նրան փոխարինելու և ինչ ծրագրով: Եվ թող «ընդդիմությունը» չմեղադրի միայն իշխանություններին, թե հասարակությունը հուսալքության մեջ հեռանում է երկրից: Այո, հասարկությունը հուսալքված է, բայց հուսալքված է նաև ընդդիմության կեղծ պայքարից, որի վերջը չի երևում և օգուտն էլ տեսանելի չէ: Մարդիկ հոգնել են ընդդիմության և իշխանության խաղերից :