2020 թվականին Հայաստանում պետք է մարդահամար տեղի ունենար, սակայն կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել մարդահամարը հետաձգել և անցկացնել 2021 թվականին:
Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց մարդահամարի հետաձգման որոշումը, քանի որ տեղեկատվության հավաքումը տեղի է ունենալու նաև տնային տնտեսություններ այցելությունների միջոցով, իսկ համավարակի հետագա զարգացումներն անկանխատեսելի են: