Մայիսի սկզբին Թբիլիսիում կկայանա Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Վրաստանի փոխարտգործնախարար Դավիդ Զալքալիանին: Նրա խոսքերով` գագաթնաժողովում նախագահները կհանդիպեն նաև Վրաստանի վարչապետի և գործադիր մարմնի մյուս ներկայացուցիչների հետ:
«Գագաթնաժողովում, բնականաբար, քննարկվելու են այդ երկրների միջև համագործակցության հարցերը։ Երկու երկրներն էլ մեզ համար կարևոր են: Մենք հետաքրքիր էներգո և ենթակառուցվածքային նախագծեր ունենք, և այդ թեմաները կարևորներից են լինելու հանդիպման ժամանակ», — ասել է փոխարտգործնախարարը: Հաղորդում է Trend գործակալությունը:
Հիշեցնենք, որ այս տարի երեք երկրների արտգործնախարարներն արդեն երկու հանդիպում են անցկացրել: