Ռուսակական RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն Instagram –յան միկրոբլոգի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում նրա սկեսուրը ՝ թատրոնի և կինոյի դերասանուհի, Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ Լաուրա Աշոտի Գևորգյանը (Քեոսայան), հայկական երգեր է երգում
«Այսօր այն կնոջ ծննդյան օրն է, որը մեր ամեն օրը տոն է դարձնում։ Առանց նրա ձանձրալի է։ Նրա ազնվականությունն ու արժանապատվությունն ամեն օր սովորեցնում են ինձ, թե ինչպիսին պետք է լինի իսկական կինը։ Նրա սրտացավությունն ու բարությունը ջերմացնում են մեր կյանքի յուրաքանչյուր րոպեն: Նուրբ, խելացի, իմաստուն, շշմեցնող իմ սկեսուր, միշտ եղեք երջանիկ, առողջ, ուժով ու սիրով լեցուն: Սիրում եմ»,– գրել էր նա` շնորհավորելով Լաուրա Գևորգյանին` տարեդարձի կապակցությամբ:
Նշենք, որ հունվարի 28-ին սիրված դերասանուհի Լաուրա Գևորգյանի տարեդարձն էր։ Դերասանուհին դարձավ 81-ամյակն էր: Լաուրա Գևորգյանը ծնվել է 1939թ. հունվարի 28-ին, Երևանում:

Նշենք, որ դերասանուհի Լաուրա Գևորգյանը Հայաստանի վաստակավոր արտիստ է։ Առաջին անգամ նկարահանվել է 1968 թվականին «Անորսալիների նոր արկածները» ֆիլմում։

Հիմնականում նկարահանվել է ամուսնու ՝ կինոռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի ֆիլմերում։ Շատերը նրան հիշում են նաև «Երբ գալիս է սեպտեմբերը» ֆիլմում խաղացած դերով։

1962թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը: 1968թ-ից նկարահանվել է ֆիլմերում` «Տղամարդիկ» (1973թ.), «Քսենիան` Ֆյոդորի սիրելի կինը» (1974թ.), «Երբ գալիս է սեպտեմբերը» (1975թ.), «Մարդն Օլիմպոսից» (1976թ.), «Հուսո աստղ» (1977թ.), «Մենք կրկին կհանդիպենք» (1984թ.), «Մեզանից երեքը» (1988թ.), «Լաբիրինթ» (1994թ.) և այլն:

1979թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Բնակվում է Մոսկվայում:
