Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան անդրադարձել է ՖԻՖԱ-ի կողմից համաշխարհային ֆուտբոլի ղեկավարմանը, ինչպես նաև գովեստի խոսքեր ուղղել արգենտինացի աստղ Լիոնել Մեսսիի հասցեին։
«Երբ մենք խոսում ենք ռասիզմի խնդրի մասին, մտքիս գալիս են ՖԻՖԱ-ի 95 տարեկանից բարձր մտածողները։ Ես ինձ հարց եմ տալիս՝ ինչպես կարող են նրանք գնահատել իրողությունը, եթե նույնիսկ մեքենա վարել չգիտեն։ Նրանք չեն ցանկանում ֆուտբոլիստներին և կենդանի մարդկանց տեսնել այնտեղ, որտեղ իրենք բիզնեսով են զբաղված։
Մեսսին ինձ չի հիասթափեցրել 2010 թվականի աշխարհի առաջնության ժամանակ, թեպետ մեր թիմին չհաջողվեց հաղթել։ Տեսել եմ, թե ինչպես է նա լացում։ Ոչ ոք այդպես չէր հուզվել։ Հույս ունեմ, որ նա հավաքականի հետ կհասնի հաջողության, թեպետ շատ դժվար է խաղալ Իսպանիայի և Բրազիլիայի հավաքականների դեմ։ Այսօր Լեոն աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստն է։ Իհարկե կա Ռոնալդուն, Բալոտելին և Նեյմարը, սակայն միայն Մեսսին կարող է 5 մրցակցի շրջանցել՝ թողնելով նրանց հետևում», — ասել է Մարադոնան։ Այս մասին հաղորդում Sport.es-ը։