Լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան Աշխարհի առաջնության ժամանակ հեռուստատեսությամբ կմեկնաբանի ֆուտբոլային հանդիպումները։ Նա կաշխատի Լատինական Ամերիկայում հեռարձակվող Telesur հեռուստաալիքում։ Այս մասին հաղորդում է Buenos Aires Herald պարբերականը։ Արգենտինացին լրագրող Վիկտոր Մորալեսի հետ վարելու է վերլուծական հաղորդում։ «Դիեգոյի հետ վերլուծական հաղորդում ենք անելու, որը ներառելու է ֆուտբոլն ու քաղաքականությունը։ Շատ երջանիկ էի, երբ ինձ ասացին, որ ես ֆուտբոլ եմ մեկնաբանելու Մարադոնայի հետ միասին», — ասել է Մորալեսը։