59-ամյա մասնագետի պաշտոնանկության մասին հայտնել է ակումբի նախագահ Գաբրիել Պելեգրինոն La Red ռադիոկայանի եթերում: Այս մասին գրում է armsport.am-ը՝ նշելովմ, որ ավելի վաղ կար տեղեկություն, ըստ որի Մարադոնայի հեռանալու պատճառ կարող է դառնալ Պելեգրինոյի՝ ակումբի նախագահի պաշտոնից չհեռանալը։
Մարադոնան ընդամենը 2 ու կես ամիս գլխավորեց «Խիմնասիան»։
2019-ի սեպտեմբերին՝ Մարադոնայի ակումբը գլխավորելուց հետո «Խիմնասիան» երեք հաղթանակ էր տարել ու հինգ պարտություն կրել։