Արգենտինական «Խիմնասիա Լա Պլատայի» գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան հնարավոր է հեռանա ակումբից. TNT Sport-ի տեղեկությունը փոխանցում է armsport.am-ը:
Օրերս փոխվել է ակումբի ղեկավար կազմը: Ավելի վաղ արգենտինական և համաշխարհային ֆուտբոլի լեգենդը հայտնել էր, որ եթե փոխվի նախագահը, նա հլքելու է ակումբը:
Արգենտինայի ընթացիկ առաջնության 13 տուրից հետո «Խիմնասիան» 24 թիմերի պայքարում 22-րդ հորիզոնականում է: