Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան 53 տարեկանում կարող է մասնակցել Արգենտինայի 5-րդ դիվիզիոնի «Դեպորտիվո Ռիեստրա» թիմի խաղերին: Այս մասին հաղորդում է L’Equipe-ը:
Ակումբը պատկանում է Մարադոնայի ընկեր Վիկտոր Ստինֆալին, ով դիմել է Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիային՝ Մարադոնային թիմի կազմում ընդգրկելու համար: Սպասվում է, որ Մարադոնան խաղադաշտ դուրս կգա մարտի 23-ին «Էլ-Պորվենիրա» թիմի հետ հանդիպման ժամանակ:
Մարադոնայի նոր թիմը 5-րդ դիվիզիոնում զբաղեցրել է առաջին հորիզոնականը: