տուն Քաղաքական Միջազգային Մարադոնան իր նախկին ընկերուհուն մեղադրել է գողության մեջ

Մարադոնան իր նախկին ընկերուհուն մեղադրել է գողության մեջ

125
0

5319bbf38b045

Լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան որոշել է վերջնականապես հրաժեշտ տալ իր ընկերուհուն` միաժամանակ նրան մեղադրելով իր տնից կատարված գողության մեջ: 23-ամյա մոդել Ռոսիո Օլիվան որոշ ժամանակ ապրել է Մարադոնայի Դուբայի բնակարանում: Արգենտինացին ասել է, որ օգտվելով իր հաճախակի բացակայություններից` Ռոսիոն գողացել է գումար և թանկարժեք այլ իրեր: Այս մասին հաղորդում է Eurosport-ը:

Ինքը` Իլվան հերքում է գողության փաստը.«Ես ոչինչ չեմ գողացել և մեր հարաբերություններն առայժմ չեն ավարտվել: Սերը դեռ ապրում է: Շատ մարդիկ մշտապես միջամտում էին մեր հարաբերություններին, և ակնհայտ է, որ նրանց ջանքերը հաջողությամբ են պսակվել», — ասել է նա: Փետվարի 14-ին Մարադոնան և Օլիվիան հայտարարել էին իրենց նշանադրության մասին, սակայն կարճ ժամանակ անց Մարադոնան սկանդալով բաժանվել էր նրանից` մեղադրելով կնոջը դավաճանության մեջ: