տուն Քաղաքական Միջազգային Մատվիենկոյի, Ռոգոզինի, Սուրկովի, Յանուկովիչի և մի շարք այլ պաշտոնյաների ունեցվածքի վրա ԱՄՆ-ում...

Մատվիենկոյի, Ռոգոզինի, Սուրկովի, Յանուկովիչի և մի շարք այլ պաշտոնյաների ունեցվածքի վրա ԱՄՆ-ում կալանք է դրվել

98
0

999876246

Քիչ առաջ ԱՄՆ Սպիտակ տան տարածած հաղորդագրության համաձայն` նախագահ Օբամայի հրամանով կալանք է դրվել Ռուսաստանի դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի, նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի, փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի, նախագահի օգնական Սերգեյ Գլազևի ունեցվածքի վրա: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:

Արգելքներ են դրվել նաև ՌԴ պետդումայի պատգամավորներ Ելենա Միզուլինայի, Լեոնիդ Սլուցկու, Դաշնային խորհրդի ադամ Անդրեյ Կլիշասի նկատմամբ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Պատժամիջոցներ են կիրառվել նաև Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի, Ղրիմի ներկայիս ղեկավարության դեմ: