Օրեգոն նահանգի բարերից մեկի աշխատակցուհի Ավրորա Քեփհարթը վիճակախաղով շահել է 17,5 հազար դոլար այն բանից հետո, երբ թեյավճարի փոխարեն ստացել է վիճակախաղի տոմս: Այս մասին հաղորդում է ABC NEws-ը:
Ստուգելով առաջին տոմսը` կինը պարզել է, որ շահել է 5 դոլար, բայց երբ տեսել է, որ երկրորդ տոմսով շահում է խոշոր գումար, որոշել է այն վերադարձնել հաճախորդին, սակայն վերջինս այդ գումարը թողել է բարի աշխատակցուհուն:
Կինն այդ գումարի մեծ մասը չի ծախսել: Գնել է միայն բազմոց, ինչպես նաև որոշ գումար է հատկացրել բարեգործության համար: