Անգլիացի գրող Ջ. Ռ. Թոլքիենի ինքնակենսագրական գրքի հինման վրա ֆիլմ կնկարահանվի, հայտնում է The Hollywood Reporter-ը:
Ֆիլմը կպատմի գրողի կյանքի ամենակարևոր պահերի մասին, ինչպես նաև այն դեպքերի մասին, որոնք ներշնչել են հեղինակին ստեղծել «Հոբիթ» գիրքը և հանրահայտ «Մատանիների տիրակալը» եռապատումը:
Ֆիլմի ստեղծման մեջ ներգրաված կլինի պրոդուսեր Պիտեր Չերնինը, իսկ սցենարի հեղինակն է Դևիդ Գլինսոնը: