Կառավարության վաղվա նիստում կերկարաձգվի Վանաձորի «Գլորիա» գլխամասային ֆաբրիկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետը՝ մինչև 2015 թվականի փետրվարի 6-ը:
Միաժամանակ՝ ներդրումային ծրագրի շրջանակներում «ՄԱՎԱՍ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 200 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը կհետաձգվի մինչև երեք տարի ժամկետով: