տուն Լուրեր Մասսայաբար աղջիկներին աբորտ են անում, սա ամոթ է և սա աշխարհի վատագույն...

Մասսայաբար աղջիկներին աբորտ են անում, սա ամոթ է և սա աշխարհի վատագույն ցուցանիշն է.ԱԺ պատգամավոր

227
0

 

Բագրատյաննկար

ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն այսօր խորհրդարանական հայտարարությունների ժամին քաղաքական մեծամասնությանը մեղադրել է աղջիկ երեխաներին աբորտ անելու համար: Նա նշել է, որ «Էկոնոմիստ» ամսագրում հրապարակվել է «Գենդերցիդը Կովկասում» հոդվածը, որտեղ այս տեսանկյունից Կովկասում ամենայլանդակ պետությունը դարձել է Հայաստանը։ Բագրատյանն ասել է, որ Հայաստանում ծնվող 100 աղջկա դեպքում ծնվում է 130 տղա:

 

«Մասսայաբար աղջիկներին աբորտ են անում։ Սա ամոթ է և սա աշխարհի վատագույն ցուցանիշն է: Հայկական ռադիոն ամեն օր հայտարարում է՝ հանրապետությունում ծնվել է 50 երեխա, որից 30-ը՝ տղա։ Ես ձեզ մեղադրում եմ, որպես քաղաքական մեծամասնություն, այս վիճակի համար, դուք սրա համար պատասխանատվություն եք կրում»,-  նշել էպատգամավորը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here