տուն Հասարակություն Առողջապահություն Մասնագետները պարզել են, որտեղից է բռնկվել կորոնավիրուսը. London loves Business

Մասնագետները պարզել են, որտեղից է բռնկվել կորոնավիրուսը. London loves Business

483
0

Կորոնավիրուսի բռնկումը կարող է լինել Ուհանի լաբորատորիայի փորձարկումների հետևանք: Այս մասին ասված է չինացի կենսաբանների «Կորոնավիրուս 2019-nCoV-ի բռնկման հավանական աղբյուրները» զեկույցում,- տեղեկացնում է  London loves Business-ը։

Գիտնականներ Բոտաո Սյաոյի եւ Լեյ Սյաոյի կարծիքով, Ուխանում կորոնավիրուսի բռնկումը բացատրվում է նրանով, որ տեղի լաբորատորիաներում հետազոտել են հիվանդությունը չղջիկների շրջանում, այդ պատճառով էլ լաբորատորիայի աշխատակիցները պատասխանատվություն կարող են կրել նոր վարակի առաջացման համար։

«Մենք ուսումնասիրել ենք լաբորատորիայի գործունեության պատմությունը եւ եզրահանգել ենք, որ կորոնավիրուսը, հնարավոր է, այդ փորձարկումների արդյունք է»,- նշել են մասնագետները։

Խոսքը երկու լաբորատորիաների մասին է, որոնք Ուհանում չղջիկների վրա հետազոտություններ են անցկացրել։ Դրանցից մեկը գտնվում է ծովամթերքների շուկայից 280 մ հեռավորության վրա։

Նշենք, որ ըստ վերջին տվյալների՝ Չինաստանում վարակվածների թիվը հասել է 70548-ի, որոնցից 1777-ը մահացել է, 10 844-ը բուժվել։