Մեքենան ոչ միայն մեքենաշինության, այլ նաև քիմիական արտադրության ոլորտի ծնունդ է։ Մեքենայի որոշ դետալներ, որոնցով հագեցված է մեքենայի սրահը, կատարված են պլաստմասե տարբեր նյութերից, որոնց մեջ կան ֆենոլ և քսիլոլ։
Պարզվում է, որ ֆենոլի բարձր պարունակությամբ նյութերը թունավոր ազդեցություն են ունենում մարդու օրգանիզմի վրա՝ ախտահարելով նյարդային համակարգը և լորձաթաղանթները։ Այս մասին գրում է Healthvesti-ն։ Բացի այդ, ավտոսրահի իրերը պատրաստված են նաև նյութերից, որոնցում կան քլոր և բրոմ։ Քլորը քայքայում է մարդու լյարդն ու երիկամները, իսկ բրոմն արևի ճառագայթների ներքո կարող է ախտահարել հորմոնային համակարգը և լսողական ապարատը։
Մասնագետները խորհուրդ են տալիս՝ մեքենան գնելուց հետո այնտեղ չնստել մեկուկես ժամից ավելի և հաճախակի օդափոխել այն։