տուն Հասարակություն Մասիս քաղաքի որոշ փողոցներում նոր LED լուսատուներ են տեղադրվել

Մասիս քաղաքի որոշ փողոցներում նոր LED լուսատուներ են տեղադրվել

247
0

Մասիսի համայնքապետանի միջոցներով քաղաքի Արարատյան փողոցի մի հատվածում (Հանրապետության փողոցի հատման կետից մինչև Հերացի փողոցի հատման կետ), Երևանյան փողոցի կենտրոնական խաչմերուկից մինչև Կայարան և դեպի Նորամարգ տանող ճանապարհահատվածներում նոր LED լուսատուներ են տեղադրվել: Այդ մասին հայտնում է Արարատի մարզպետարանի լրատվական ծառայությունը:

Նախորդ տարվա վերջում սուբվենցիոն ծրագրով համայնքում իրականացվել էր նաև լուսավորության նոր ցանցի կառուցում. 5-10-րդ փողոցներում և Արարատյան փողոցի մի հատվածում տեղադրվել էին 60 և 40 վատանոց ժամանակակից լուսատուներով սյուներ:

Համայնքապետարանից տեղեկացնում են՝ գործընթացը շարունակական բնույթ է կրելու: