տուն Արցախ Մասիս Մայիլյանն այցելել է հացադուլ հայտարարած Ալեքսանդր Քանանյանին

Մասիս Մայիլյանն այցելել է հացադուլ հայտարարած Ալեքսանդր Քանանյանին

252
0

Արցախի արտաքին գործերի նախարար, նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Խորապես մտահոգված եմ իմ լավ ընկեր, 2007-ի նախագահական ընտրությունների ժամանակ մեր քաղաքական թիմի անդամ Ալեքսանդր Քանանեանի առողջությամբ, մշտապես կապի մեջ եմ նրա հետ և ինձնից կախվածն անում եմ իրավիճակից ամենաարդյունավետ ելքը գտնելու համար։ Հենց այդ նպատակով էլ Ալեքսի հացադուլի առաջին օրվա երեկոյան մեկնել եմ Քարվաճառ և մինչև ուշ գիշեր նրա հետ քննարկել թե՛ առողջական վիճակի հետ կապված հարցեր և թե իրավիճակի հանգուցալուծման ուղիներ։ Ուրախ եմ արդեն իսկ սկսված բանակցությունների համար և հուսով եմ, որ դրանք հաջող ավարտ կունենան։ Կուզեի նշել նաև, որ Քանանյանը տեղեկացված է առաջիկա ընտրություներից հետո նոր կառավարության համար բնապահպանական հարցերի առաջնահերթության և հէկերի ու բնական պաշարների օգտագործման հանրային վերահսկողության արդյունավետ մեխանիզմների արմատավորման մասին»։