Զորի Բալայանի բաց նամակը ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանի կարծիքով, կարելի է բաժանել երկու մասի՝ պատմական և քաղաքական։ Այս մասին նա ասել է Araratnews.am-ի հետ զրույցում` անդրադառնալով Զորի Բալայանի նամակին` հասցեագրված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Ըստ Մայիլյանի, պատմական էքսկուրսը կարող է մեծ հետաքրքրություն առաջացնել Կովկասի և հարակից տարածքների խնդիրներով զբաղվող մասնագետների մոտ, իսկ ինչ վերաբերում է քաղաքական մասին, ապա այն, ըստ ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահի, հակասական է. «Քաղաքական մասը հակասում է Արցախի և Հայաստանի հանրապետությունների՝ իրենց պատմական հողերի մի մասում երկու անկախ հայկական պետություններ կերտած քաղաքացիների կամարտահայտմանը։ Հնարավոր է՝ նախագահ Պուտինին հղած նամակի պատճառը հեղինակի այն եզրահանգումն է, թե Հայաստանը ներկայիս պայմաններում կարող է գոյատևել միայն որպես Ռուսաստանի մաս»,- Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցն եզրափակել է Մասիս Մայիլյանը:
Էմմա Պալյան