ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Մասիսի բժշկական կենտրոնի լուծարման լուրը չի համապատասխանում իրականությանը, այն լուծարելու որևէ նպատակ չկա:
Ընդհակառակը, կառավարության կողմից հատկացված միջոցներով ներկայումս մշակվում է նոր բժշկական կենտրոնի կառուցման նախագծա-նախահաշվային փաթեթը:
«Կոչ ենք անում չտարածել ապատեղեկատվություն, և նման հրապարակում անելուց առաջ «տեղեկությունը» ճշտել ոլորտի լիազոր մարմնից»»: