տուն Հասարակություն Մառախուղ, ձյուն, փակ ճանապարհներ

Մառախուղ, ձյուն, փակ ճանապարհներ

201
0

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 4-ի ժամը 09:00-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Գեղարքունիքի մարզի Մարտունի, Սևան, Գավառ, Կոտայքի մարզի Հրազդան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Սարավան- «Զանգեր» կոչվող հատվածում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում տեղում է ձյուն:

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առկա է մառախուղ: