Չինական երկու կինոստուդիաներ հայտարարել են Մաո Ցզեդունի երիտասարդության տարիների մասին մուլտֆիլմի նկարահանման մասին: The Hollywood Reporter-ը տեղեկացնում է, որ մուլտֆիլմի բյուջեն կկազմի 4,9 մլն դոլար:
Մուլտֆիլմը կոչվելու է «Մաո Ցզեդունի երիտասարդության տարիները» և նպատակ է ունենալու տեղյակ պահել երիտասարդ սերնդին ազգի մեծ առաջնորդի կյանքի մասին: Ֆիլմի նկարահանումը կավարտվի այս տարվա դեկտեմբերին և կցուցադրվի Մաոյի 120-ամյակի տոնակատարությունների ժամանակ: