տուն Հասարակություն Մաշտոցի 37 հասցեում կառուցված տաղավարը ապամոնտաժվեց. խստագույնս պահպանեք արտակարգ դրության կանոնները (լուսանկարներ)

Մաշտոցի 37 հասցեում կառուցված տաղավարը ապամոնտաժվեց. խստագույնս պահպանեք արտակարգ դրության կանոնները (լուսանկարներ)

368
0

Երևանի քաղաքապետարանի Ֆեյսբուքի պաշտոնական էջից տեղակնում ենք, որ քաղաքացիներից ոմանք արտակարգ դրությանըհաշվի չառնելով՝  փորձում են օգտվել իրավիճակից և դիմում ապօրինությունների: 

«Չնայած Հայաստանում հայտարարված արտակարգ դրությանը, որոշ քաղաքացիներ փորձում են օգտվել իրավիճակից և դիմում ապօրինությունների։

Մարտի 31-ին Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցների համատեղ ջանքերով ապամոնտաժվեց Մաշտոցի 37 հասցեում կառուցված տաղավարը։ Ոստիկանության կողմից էլ կազմվեց համապատասխան արձանագրություն։

Հարգելի քաղաքացիներ, կոչ ենք անում զերծ մնալ ապօրինություններից և խստագույնս պահպանել արտակարգ դրության կանոնները»,- գրված է հայտարարության մեջ։