տուն Հասարակություն Առողջապահություն Մանրամասներ` վրաերթի ենթարկված երեխայի առողջական վիճակի մասին

Մանրամասներ` վրաերթի ենթարկված երեխայի առողջական վիճակի մասին

283
0

Վրաերթի ենթարկված 5 տարեկան երեխան դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից, վիճակը կայուն է: Տեղափոխվել է վիաբուժական բաժանմունք: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանն ասաց Araratnews.am-ին:

Հիշեցնենք` հունիսի 2-ին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներն ուղղաթիռով Գորիսից Երևան են տեղափոխել վրաերթի ենթարկված 5-ամյա երեխային:

Փոքրիկն ունի համակցված վնասվածքներ, բաց գանգուղեղային վնասվածք, գանգի հիմի կոտրվածք, կրծքավանդակի վնասվածք, թոքերի սալջարդ: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: