տուն Uncategorized Նոր մանրամասներ վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի մասին

Նոր մանրամասներ վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի մասին

409
0

Հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողությունների արդյունքում վիրավորում ստացած զինծառայողներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մյուսների մոտ դրական դինամիկա կա, 4 զինծառայող արդեն լավ է զգում:

Այս մասին «Արմենպրես»ի հետ զրույցում   ասել է  ՀՀ ՊՆ խոսնակ  Շուշան Ստեփանյանը:

Ամբողջ ընթացքում հայկական կողմից վիրավորում էր ստացել ընդհանուր 36 հոգի: «Նրանցից 20-ն է բուժօգնություն ստացել, մյուս 16-ը միանգամից վերադարձել են ծառայության, քանի որ շատ թեթև էին, քերծվածքատիպ վնասվածքներ էին ստացել:  20-ից 10-ն է հիմա բուժում ստանում: Մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներինը՝ դրական դինամիկայով, ձգտում են արդեն բավարար վիճակի: Եվ ևս 4 զինծառայող արդեն լավ է իրեն զգում»,-ասաց Ստեփանյանն ու հույս հայտնեց, որ առաջիկայում դուրս կգրվեն: