տուն Հասարակություն Մանրամասներ հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի առողջական վիճակի մասին

Մանրամասներ հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի առողջական վիճակի մասին

429
0

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գեվ Դերձյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր, կյանքին վտանգ չի սպառնում։

Վերջինս ստացել է հրազենային վնասվածք՝ կրծքավանդակի շրջանում, իրականացվել է անհրաժեշտ առաջին բուժօգնություն։

Երեխան այս պահին տեղափոխվում է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Հիշեցնեմ, որ այսօր՝ ժամը 19:00-19:30-ի սահմաններում, տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի մարտական հենակետերի և Բաղանիս ու Ոսկևան գյուղերի ուղղությամբ:

Հակառակորդի գնդակից վիրավորվել է 2 պայմանագրային զինծառայող, ինչպես նաև Ոսկևան գյուղի բնակիչ 14-ամյա երեխա»: