տուն Հասարակություն Առողջապահություն Մանրամասներ Կարմիր կամրջից իրեն ցած նետած 14-ամյա աղջկա մասին

Մանրամասներ Կարմիր կամրջից իրեն ցած նետած 14-ամյա աղջկա մասին

5743
0

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 14-ամյա աղջիկը նետվել է Արմավիրի մարզում գտնվող Կարմիր կամրջից ու փորձել ինքնասպան լինել:

Դեպքի մասին մանրամասներ պարզելու նպատակով AraratNews.am-ը կապ է հաստատել Արմավիրի բժշկական կենտրոնի՝ դեպքի օրը հերթապահ բժիշկ Արամյանի հետ:

AraratNews.am-ի թղթակցի հետ զրույցում բժիշկը մասնավորապես նշեց.

«Ես ձեզ շատ տեղեկություն չեմ կարող տալ, որովհետև այն ամենը, որ կա, իրեն գտնողի խոսքերն են, որն ասել է, թե աղջիկը բարձրությունից իրեն գցել է կամ ընկել. այդքան բան: Տեսականորեն այսպես էր. աղջիկն ընկել է ոտքերի վրա, հետո ծնկներն են կպել ըստ երևույթին, որովհետև դեմքով հարվածել է երևի ասֆալտին կամ էլ ինչ-որ մի կոշտ իրի, որովհետև քիթը պատռված էր, դեմքին սալջարդներ կային, բայց գիտակցական էլեմենտներ կային: Բնականաբար, շոկային վիճակ էր, հակաշոկայիններն արվեցին, հակափայտացումն արվեց, ու տեղափոխվել է Երևան: Ինքը մեզ մոտ մաքսիմում 1 ժամ 10 րոպե է մնացել ու տաղափոխվել»:

Բժիշկը աղջկան նման արարքի դրդող հանգամանքների վերաբերյալ որևէ տեղեկատվություն չհաղորդեց, փոխարենն ընդգծեց.

«Ինքը բավականին զարգացած կազմվածքով աղջիկ էր: Տպավորություն էր ստեղծվում, որ 19-20, նույնիսկ 21 տարեկան է: Սկզբում ոչ մի փաստաթուղթ չկար: Մոտ մեկ ժամ հետո, երբ մայրիկը անձնագիրը բերել էր, և իստորիան բացվել էր, ես նոր նայեցի, որ 2006 թվականին է ծնվել: Երեխային ես արդեն տեղափոխել էի, ժամ- ժամուկես հետո նոր իմանում եմ, որ ինքը 14 տարեկան է, որովհետև եթե տարիքը իմանայի, ես միանգամից կուղարկեի «Ծերեթելի»: Հասկանում եք՝ ինչումն է հարցը: Փաստաթղթային ճշտումներից հետո ենք միայն տեղեկացել, որ նա 14 տարեկան երեխայ է. իրավաբանորեն մինչև 14 տարեկանները պետք է մանկականում բուժվեն, եթե ի սկզբանե իմանայինք, որ 14 տարեկան է, միանգամից կտեղափոխեինք»,- ասաց բժիշկ Արամյանը: