տուն Լուրեր Մանրամասներ Ակունք գյուղում տեղի ունեցած սպանությունից

Մանրամասներ Ակունք գյուղում տեղի ունեցած սպանությունից

292
0

vost-620x300

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 00.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ «Ագոնալ վիճակ, գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ ժամը 00.30-ին իրենց մոտ է տեղափոխվել 1991 թ. ծնված Հարություն Հայրապետյանը, որը ժամը 01.10-ին հիվանդանոցում գիտակցության չգալով` մահացել է։

Մեկնած օպերատիվ-քննչական խումբը դեպքի վայրի զննությամբ հարակից Ակունք գյուղում գտնվող ռեստորան-համալիրի մերձակա տարածքում հայտնաբերել է 1974 թ. ծնված Կամսար Հակոբյանի  դին` կրծքավանդակի մասում հրազենային վնասվածքով։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է  5.45 մմ տրամաչափի կրակված  9 պարկուճ, նույն տրամաչափի ամբողջական  2  փամփուշտ։

Պարզվել է նաև, որ Հ. Հայրապետյանի գլխին կա հրազենային վնասվածք:

Փաստի առթիվ  ոստիկանության Վարդենիսի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Աղբյուրը՝ police.am 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here