Araratnews.am-ը պաշտպանության նախարարությունից այսօր պարզաբանում խնդրեց ավտովթարի մասին: Ըստ հրապարակման՝ ավտոմեքենայի ղեկին եղել է ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետ Նորիկ Սմբատյանը:
ՊՆ-ից մեզ պատասխանեցին, որ Նորիկ Սմբատյանը ավտովթարից տուժածներին տարել է հիվանդանոց՝ ՀՀ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ նրանց բուժօգնություն են ցույց տվել: Տուժածների առողջական վիճակը լավ է, դուրս են գրվել հոսպիտալից, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Սոնա Դավթյան