տուն Աշխարհ Մանրամասներ՝ թուրք և ամերիկացի պաշտոնյաների փակ հանդիպումից

Մանրամասներ՝ թուրք և ամերիկացի պաշտոնյաների փակ հանդիպումից

262
0

Anadolu լրատվական գործակալությունը, հղում անելով սեփական աղբյուրներին, որոշ մանրամասներ է հայտնել թուրք և ամերիկացի պաշտոնյաների միջև կայացած հանդիպումից:

Լրատվամիջոցի փոխանցմամբ, Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հանդիպել է Սիրիայում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի ու Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդի հետ: Նշվում է, որ Ստամբուլում կայացած փակ հանդիպման ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր:

Մասնավորապես զրուցակիցներն անդրադարձել են Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումներին, նոյեմբերի 13-ին Էրդողանի՝ ԱՄՆ նախանշված այցի օրակարգին, ինչպես նաև Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու մասին համաձայնագրի շուրջ Թուրքիայի և ԱՄՆ միջև համագործակցության ընդլայնման անհրաժեշտության հարցին: