Արդեն հայտնել էինք, որ Կոտայքի մարզի զինկոմիսարիատում զինակոչիկի կողմից դանակահարվել է քաղաքացին։
ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը մանրամասներ է ներկայացրել դեպքից։
«Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։10-ին ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել, որ զինկոմիսարիատի աշխատակցի վրա դանակով հարձակվել են, հարձակվողը դիմել է փախուստի։
Ոստիկանության և Ռազմական ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ պարզվել է կատարողի ինքնությունը, բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է Ոստիկանություն։ Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Ռազմական ոստիկանություն»,- տեղեկացրեց նա։