տուն Հասարակություն Իրավական Մանրամասներ՝ դանակի հարվածներից մահացածի մասին

Մանրամասներ՝ դանակի հարվածներից մահացածի մասին

231
0

Այսօր դաժան սպանություն է տեղի ունեցել Հրազդանում: Իրավապահները տանը հայտնաբերել են 81-ամյա կնոջ դի՝ դանակի բազմաթիվ հարվածներով:

Araratnews.am-ին դեպքի մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ սպանվածն ունի մեկ դուստ, որը երբեմն մորը այցի է եկել: Սպանված տարեց կինն ապրել է մենակ, չի շփվել հարեւանների հետ: Հարեւանների վկայությամբ՝ անօթեւան, թափառաշրջիկ մարդու կենսակերպ է ունեցել, խմիչք է օգտագործել: «Հաճախ է իր տուն բերել անտուն մարդկանց, նրանց հետ կերուխում արել, երբեմն նաև աղմկել են այն աստիճանի, որ անգամ դա նկատել են հարեւանները»,- պատմեցին մեր աղբյուրները:

Նախնական չճշտված վարկած կա, որ գուցե հերթական հավաքի ժամանակ անօթեւանների միջեւ վիճաբանություն է եղել ու հավանական է՝ խմիչքի ազդեցությամբ դանակահարել են կնոջը:

Araratnews.am-ը փորձեց կապ հաստատել նաև սպանվածի դստեր հետ, սակայն ապարդյուն: Պատրաստ ենք լսելու նաև նրա տեսակետը: