Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ «Նաիրի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա Սարգսյանը: Բժիշկները նրա մոտ ախտորոշել էին ուղեղի արյան շրջանառության խանգարում:
«Նաիրի» բժշկական կենտրոնից Araratnews.am-ին ասացին, որ Գրետա Սարգսյանի վիճակը կայուն է, սակայն դեռևս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: