տուն Լուրեր Մանրամասներˋ Վերնիսաժում կրակոցներից տուժած անձանց առողջական վիճակի մասին

Մանրամասներˋ Վերնիսաժում կրակոցներից տուժած անձանց առողջական վիճակի մասին

85
0

93

Մայիսի 17-ին Վերնիսաժում հնչած կրակոցների հետևանքով տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված 5 քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում:

Այս մասին Arartnews.am-ին հայտնեցին Մ. Հերացու անվան թիվ 1 հիվանդանոցից, որտեղ, որ գտնվում են տուժածները:

Հիվանդանոցիˋ մամուլի բաժնից մեզ տեղեկացրեցին, որ վիրավորվածներից Ալբինա Բադալյանի առողջական վիճակը կայուն է, Նորայր Հարությունյանի վերքերը նորմալ վիճակում են և կյանքին վտանգ չի սպառնում, իսկ Մնացական Սուքիասյանը, Մյասնիկ Հայրապետյանը  եւ Վալերի Հովհաննիսյանը գիտակցության մեջ են գտնվում, բայց վիճակը գնահատվում է ծանր  կայուն: